Տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության ընդլայնումն ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունն է
ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը Թեհրանում Տաջիկստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության ընդլայնումն ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունն է:
«Այն փաստը, որ Իրանի և Տաջիկստանի ժողովուրդները խոսում են նույն լեզվով՝ առանց միջնորդների և թարգմանիչների, ցույց է տալիս ընդհանրությունների խորությունը», - ասել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին՝ Թեհրանում Տաջիկստանի դեսպան Նիզամուդդին Զահեդիի հետ հանդիպման ժամանակ։
Էսմայիլին հավելել է.«Իրանցիները Տաջիկստանի ժողովրդին համարում են իրենց եղբայրը, բարեկամն ու հարեւանը»:
Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը նշել է. «Նոռուզի համատեղ ծրագրերը կարելի է համարել բոլոր պարսկալեզու երկրների պատմական և ընդհանուր ժառանգություն». Քանի որ Նոռուզը պատկանում է բոլոր պարսկախոսներին, և դրա միջոցով երկու երկրների ժողովուրդները կարող են ավելի շատ օգտվել ընդհանուր լեզվի և ընդհանուր մշակութային պատկանելության հնարավորությունից»:
Թեհրանում Տաջիկստանի դեսպանը հանդիպման ժամանակ ասել է.«Հուսով ենք, որ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունն էլ ավելի կզարգանա ու կխորանա»։