Տեղի է ունեցել Իրան-Վրաստան համատեղ ճանապարհային հանձնաժողովի նիստը
Թբիլիսիում տեղի է ունեցել Իրանի և Վրաստանի համատեղ ճանապարհային հանձնաժողովի 10-րդ նիստը՝ երկու երկրների ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպությունների և արհմիությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Երկուշաբթի օրը կայացած նիստում, Իրանի միջազգային տարանցման և փոխադրումների գարսենյակի գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթնա սել է. «Երկու երկրների միջև երեք տասնամյակների արդյունավետ համագործակցությունը լավ մոդել է տարածաշրջանային տրանսպորտային ոլորտի համար»։
Հաղորդման համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ապրանքների տարանցման ոլորտում երկկողմ տրանսպորտային հարաբերությունների զարգացման, Իրանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումների վերսկսման, տարածաշրջանային տարանցման վերականգնման և խորացման և տրանսպորտի մասին միջազգային կոնվենցիաներին անդամակցելուն աջակցելու շուրջ։ .