Գեներալ Սաֆավի. Պետք է երկրների հետ շահեկան հարաբերությունների համապարփակ ծրագիր մշակենք
https://parstoday.ir/hy/news/iran-i156646-Գեներալ_Սաֆավի._Պետք_է_երկրների_հետ_շահեկան_հարաբերությունների_համապարփակ_ծրագիր_մշակենք
Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնականն ու բարձր խորհրդականն ասել է.«Պետք է երկրների հետ շահեկան հարաբերությունների համապարփակ ծրագիր մշակենք»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2021 08:47 Asia/Tehran
  • Գեներալ Սաֆավի. Պետք է  երկրների հետ շահեկան հարաբերությունների համապարփակ ծրագիր մշակենք

Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի օգնականն ու բարձր խորհրդականն ասել է.«Պետք է երկրների հետ շահեկան հարաբերությունների համապարփակ ծրագիր մշակենք»։

ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Զինված ուժերի գերագույն հրամանատարի օգնական և ավագ խորհրդական գեներալ-մայոր Սեյյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին  այսօր Իրանի և հարևանների «Հարևանության քաղաքականություն» թեմայով ազգային համաժողովում ընդգծելով Իրանի տարածաշրջանային գործընկերների հետ ռազմավարական տեղեկատվության փոխանակում և վերլուծություն ձեռք բերելու համար համակարգման ավելացման անհրաժեշտությունը,  ասել է. «Ռազմավարական տեղեկատվություն ունենալով, մենք կարող ենք ճիշտ պատկերացում ունենալ թշնամիների ռազմավարության մասին տարածաշրջանի և երկրի հետ կապված»:

ԱԳ փոխնախարար, Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մոհամմադ Հասան Շեյխ-օլ-Էսլամին հանդիպման ընթացքում ասել է.«Հարևանության քաղաքականության մշակման ժողովը Իրանի և հարևանների ազգային համաժողովի նախնական հանդիպումն է, որը տեղի կունենա փետրվարին»: