Ղայեբի. Իրանը հավատարիմ է երաշխիքային արձանագրությանը
(last modified Fri, 26 Nov 2021 14:16:54 GMT )
Նոյեմբեր 26, 2021 17:46 Asia/Tehran
  • Ղայեբի. Իրանը հավատարիմ է երաշխիքային արձանագրությանը

Վիեննայում Իրանի ներկայացուցչության պատասխանատուն ասել է.<ԻԻՀ-ն կատարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ Համապարփակ երաշխիքների համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները և գործակալության տեխնիկական մտահոգությունները փարատելու հարցում գործադրել է իր բոլոր ջանքերը>:

Ուրբաթ օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ,  ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության պատասխանատու Մոհամմեդ ՌԵզա Ղայեբին Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև երաշխիքային արձանագրության քննարկման նիստի ընթացքում, հստակեցրել է.«Իրանի միջուկային ծրագրի ընթացիկ գործունեության հետ կապված որևէ երաշխիքային խնդիր չկա: Դա նույնպես հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի տարբեր զեկույցներում»։

Ղայեբին ասել է.«Իրանը կամավորաբար շարունակել է գործակալության հետ իր գործնական ու կառուցողական համագործակցությունները և մոտիկից համագործակցել է ՄԱԳԱՏԷ-ի հետ մի քանի անկարևոր խնդիրների հետ կապված հարցերին վերահասություն տալու ուղղությամբ»:

Նա հավելել է.«Ցավոք Իրանի կողմից դրսևորված դրական ու կառուցողական մոտեցումը չի արժանացեոլ ՄԱԳԱՏԷ-ի համապատասխան արձագանքին ու չի գնահատվել, ինչը կարող է արգելք հանդիսանալ կողմերի ապագա համագործակցությունների հարցում»:

Ղայեբին ասել է.«Իրանը միշտ վերահաստատել է իր վճռականությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը Գործակալության հետ՝ CSA-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան»: