Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Սիոնիստական ռեժիմը պետք է ճանաչի իր չափը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է. «Սիոնիստական ռեժիմը պետք է ճանաչի իր չափը՝ նախքան Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու սպառնալիք հնչեցնելը»։
Մոհամմադ Էսլամին, «Ալ-Մասիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ասել է.«Իրանն իր ազգային ռազմավարության մեջ չի փորձել և չի էլ փորձի միջուկային զենք ձեռք բերել: Երկիրն առաջ է գնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնակարգի շրջանակներում»:
Նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներում անցկացված ստուգումների ժամանակ միջուկային ծրագրում ոչ մի շեղում չի նկատվել, Էսլամին հավելել է.«Իմպերիալիզմը համոզված է, որ իրանցի միջուկաբան գիտնականի սպանությամբ կարող է հարվածել իսլամական հեղափոխությանը, սակայն իրավիճակը ճիշտ հակառակն է»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է.«Այդ գործողությունները ոչ միայն չեն թուլացնում Իրանի միջուկային ծրագիրը, այլև ուժեղացնում ու զարգացնում են Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագիրը»։