Իրանի բնակչության 85 տոկոսը պատվաստվել է
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հայտարարել է, որ Իրանի բնակչության 85 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին ազգային մի համաժողովում ասել է. «Որոշ նահանգներում մարդկանց 92 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ ավելի քան 70 տոկոսը՝ երկու դեղաչափերը: Մոտ մեկ միլիոն քաղաքացի ստացել է երրորդ դեղաչափը։
Անդրադառնալով երկրում պատվաստման արագ ընթացքին, Այնոլլահին հավելել է. «Պատվաստումը պատմական քայլ էր, որով մենք կարողացանք հաղթել կորոնավիրուսը՝ բոլոր կառույցների համագործակցությամբ և աջակցությամբ»։
Առողջապահության նախարարն ընդգծել է. «Կորոնավիրուսի նոր շտամը կարող է շրջանցնել նաև իմունային համակարգը, սակայն մենք փորձում ենք կանխել այս վիրուսի մուտքը Իրան»։