Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է ECO-ի գլխավոր քարտուղարի հետ
Իրանի ԱԳ նախարարը Թուրքմենստանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ:
Խոսրո Նազերիի հետ Ամիր Աբդոլլահյանի հանդիպման ժամանակ, կողմերը մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Իրանի առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շավեին, ով ստանձնել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) հերթական նախագահությունը, կազմակերպության գագաթնաժողովում ասել է.«Կազմակերպությունն իր տնտեսական բնութագրերով պետք է օգտագործի առկա հնարավորությունները՝ համախմբելու ռեսուրսները և ընդլայնելու փոխգործակցություններն ու նախադրյալներ ստեղծի խմբի ներսում տնտեսական, առևտրային և ֆինանսական համագործակցության ընդլայնման համար»։
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ կայացել է ECO-ի 15-րդ գագաթնաժողովը։