Իրան. Արևմուտքը պետք է պատասխան տա իր պարտավորությունները խախտելու համար
(last modified Mon, 29 Nov 2021 04:33:31 GMT )
Նոյեմբեր 29, 2021 08:03 Asia/Tehran
  • Իրան. Արևմուտքը պետք է պատասխան տա իր պարտավորությունները խախտելու համար

Իրանի ԱԳՆ քաղաքական տեղակալն ասել է. «ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը պետք է պահպանեն այս համաձայնագիրը, իսկ Արևմուտքը պետք է փոխհատուցի համաձայնագրի դրույթների ցանկացած խախտում»:

Ալի Բաղերին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում նշել է. «Թեև համաձայնագրի մյուս անդամների կողմից ցուցաբերված ցանկացած բարի կամքի դրսևորման դեպքում Իրանը պատրաստ է համագործակցության և փոխադարձ գործողությունների, միևնույն ժամանակ պատրաստ է արձագանքել միջազգային հանրության կողմից գործադրված ցանկացած ճնշման»:

Ընդգծելով, որ ՀԳՀԾ-ի բոլոր անդամները պետք է հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին,  Բաղերին հավելել է. «Արևմտյան երկրները, հատկապես՝ Միացյալ Նահանգները, ձգտում են «բանակցությունները» վերածել Իրանի խաղաղանպատակ և օրինական միջուկային գործունեությունը սահմանափակելու գործընթացի և ցույց տալ, թե այն ներառված է միջազգային պայմանագրերում և պետք է գտնվի համապատասխան մարմինների  վերահսկողության տակ: Սակայն Իրանի տեսանկյունից  բանակցությունները պետք է իրական նպատակներ հետապնդեն և բոլոր կողմերը պետք է հարգեն այդ նպատակները»:  

Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական տեղակալը հավելել է. «ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցների ամբողջական, երաշխավորված և ստուգելի վերացումը և միջուկային գիտելիքից Իրանի ժողովրդի օգտվելու հնարավորության դյուրացումն Իսլամական Հանրապետության նպատակներից են առաջիկա բանակցություններում»:

Նոյեմբերի 29-ին Վիեննայում տեղի կունենան Իրանի և «4+1» խմբի միջև բանակցությունները՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ :