Ռայիսի. Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ առևտրի ընդլայնումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i157170-Ռայիսի._Իրանի_արտաքին_քաղաքականության_առաջնահերթությունը_տարածաշրջանի_երկրների_հետ_առևտրի_ընդլայնումն_է
ԻԻՀ նախագահն Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ առևտրի ընդլայնումն է»։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 29, 2021 05:04 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ առևտրի ընդլայնումն է

ԻԻՀ նախագահն Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ առևտրի ընդլայնումն է»։

Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին կիրակի  օրը ECO-ի 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ուզբեկստանի նախագահ Շաուկաթ Միրզիյոևի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարածաշրջանի երկրների կարողությունները  լավ հնարավորություն  են՝ հարաբերությունները խորացնելու համար։

Իրանի նախագահն ասել է.«Համաշխարհային ներկա իրավիճակում տարածաշրջանի երկրների համագործակցությունը կարող է բազմաթիվ սպառնալիքներ վերածել հնարավորությունների, և տարածաշրջանի երկրների ակտիվ ներկայության շնորհիվ, օտար երկրների միջամտությունների հնարավորություն չի լինի»:  

Էբրահիմ Ռայիսին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բարելավել իր հարաբերություններն ու համագործակցությունը Ուզբեկստանի հետ բոլոր, այդ թվում՝ տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում»:

Ուզբեկստանի նախագահը բարձր է գնահատել Իրանի ակտիվ տարածաշրջանային ակտիվք աղաքականությունը, հավելելով. «Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կհաստատվի միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, և Ուզբեկստանը ողջունում է Իրանի հետ ցանկացած համագործակցություն»։