Իրանն ու Ադրբեջանն ընդլայնում են համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i157278-Իրանն_ու_Ադրբեջանն_ընդլայնում_են_համագործակցությունը
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վաղար Բայրամովն ասել է.««Թեհրանը Բաքվի ռազմավարական գործընկերներից է, և, հաշվի առնելով 750 կմ ցամաքային և ծովային սահմանները, հարաբերությունների զարգացումը չի համապատասխանում առկա հնարավորություններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2021 07:32 Asia/Tehran
  • Իրանն ու Ադրբեջանն ընդլայնում են համագործակցությունը

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վաղար Բայրամովն ասել է.««Թեհրանը Բաքվի ռազմավարական գործընկերներից է, և, հաշվի առնելով 750 կմ ցամաքային և ծովային սահմանները, հարաբերությունների զարգացումը չի համապատասխանում առկա հնարավորություններին»:

Բայրամովը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանն ու տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, և որ Թեհրանն ու Բաքուն հնարավորություն ունեն մեծացնելու արտահանման ծավալը և ավելացնելու փոխադարձ արտաքին առևտուրը։

Իրանցի և ադրբեջանցի գործարարներն ու ներդրողները Ադրբեջանի  հետ տարեկան 500 միլիոն դոլարի առևտրային հաշվեկշիռը անբավարար են համարում և, իհարկե, ակտիվ դիվանագիտության միջոցովհույս ունեն ընդլայնել երկու երկրների հարաբերությունները։