Իրանի փոխարտգործնախարար.Պետք է համաձայնություն ձեռք բերել պատժամիջոցների ամբողջական վերացման վերաբերյալ
(last modified Tue, 30 Nov 2021 09:17:16 GMT )
Նոյեմբեր 30, 2021 12:47 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Պետք է համաձայնություն ձեռք բերել Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցների ամբողջական վերացման շուրջ»։

Ըստ Fars News գործակալության հաղորդման, արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալ և Իրանի բանակցային խմբի ղեկավար Ալի Բաղերի Քանին, «4+1» խմբի հետ բանակցությունների շրջանակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո, ի պատասխան հարցին, թե բանակցությունները սկսվելու են 5 ամիս առաջվա նույն կետից, թե՞ նոր քննարկումներ են լինելու,  ասել է.«Այն, ինչ մնացել է բանակցությունների վերջին 6 փուլերից, ընդամենը նախագիծ է, և համաձայնություն չի կայացել»։

Բաղերի Քանին հավաստիացրել է, քանի որ բանակցելու լուրջ կամք և համաձայնության հասնելու գործնական պատրաստակամություն գոյություն ունի, և ինքը լավատես է ապագայի նկատմամբ: