Իրանցի սահմանապահների և թալիբների միջև բախումները դադարել են
https://parstoday.ir/hy/news/iran-i157494-Իրանցի_սահմանապահների_և_թալիբների_միջև_բախումները_դադարել_են
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ իրանցի սահմանապահների և թալիբների միջև բախումները դադարել են:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Դեկտեմբեր 02, 2021 08:24 Asia/Tehran

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ իրանցի սահմանապահների և թալիբների միջև բախումները դադարել են:

 Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի գիշերը Աֆղանստանի Նիմռուզ նահանգի հետ Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի սահմանային գոտում բախումների մասին լուրերի կապակցությամբ ասել է. «Չորեքշաբթի երեկոյան, Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի սահմանային գոտում սահմանապահների միջև ծագած վեճը հրաձգության պատճառ է դարձել, սակայն երկու կողմերի ահմանապահների համակարգման արդյունքում, բախումները դադարել են»:

Չորեքշաբթի երեկոյան,  Աֆղանստանի Նիմռուզ նահանգի հետ Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի սահմանային գոտում բախում էր տեղի ունեցել իրանցի  սահմանապահների և թալիբների միջև: 

Վերջին տարիներին Իրան-Աֆղանստանի սահմանից դեպի Իրանի տարածք մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, պատեր են կառուցվել՝ մաքսանենգների և հանցագործների  դեմ պայքարելու համար: Որոշ իրանցի գյուղատնտեսներ անցել են կառուցված պատերի սահմանից: մնալով Իրանի տարածքում: Սակայն թալիբները նշում են, որ իրենց սահմանը խախտվել է: 

Այս տարաձայնությունների արդյուքնում, թալիբները սկսել են կրակել իրանցի սահմանապահների ուղղությամբ, ինչին վերջիններս պատասխանել են և կողմերի միջև սկսվել է հրաձգություն: