Տնտեսական համագործակցության զարգացումը՝ Իրանի և Ավստրիայի բարձրաստիճան դիվանագետների հանդիպման առանցքում
Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալը և Ավստրիայի փոխարտգործնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Իրանի ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին հինգշաբթի օրը հանդիպել է Ավստրիայի փոխարտգործնախարար Պիտեր Լավենսկի Տիֆենթալի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են Իրան-Ավստրիա առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը:
Ավստրիայի փոխարտգործնախարարն, անդրադառնալով տնտեսական համագործակցության ոլորտում երկու երկրի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, ասել է.«Տնտեսական համագործակցության վերաբերյալ Իրանի և Ավստրիայի միջև լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»:
Ավելի վաղ Մեհդի Սաֆարին հանդիպել էր Ավստրիայի գյուղատնտեսության և զբոսաշրջության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ և փոխարտգործնախարար Գերնոտ Մեյերին։
Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ: