Աշխարհում գրանցվել է իրանական արմավի 6 տեսակ
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության արդյունաբերական սեփականության պաշտպանության գլխավոր տնօրենն ասել է. «Բուշեհր նահանգի (Հարավային Իրան) Քեբքաբ և «Զահեդի Թալայի տեսակի խուրմաների գրանցումից հետո, աշխարհում գրանցված իրանական խուրմաների թիվը հասել է 6-ի»:
Սեյյեդ Մեհդի Միրսալեհին ասել է. «Ըստ այդմ, աշխարհում գրանցված են իրանական խուրմայի 6 տեսակներ, այդ թվում՝ Բուշեհր նահանգի Քեբքաբը և Զահետի Թալային, Խուզեստան նահանգի Էսթեմարանը, Հորմոզգան նահանգի Փյարամ Հաջիաբադը, Սիստան և Բալուչեստան նահանագի Ռաբբին և Քերման նահանգի Մոզաֆաթի Բամը»:
Նշելով, որ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում գրանցված ապրանքները ներառում են ռազմավարական և արտահանման արտադրանքներ, Միրսալեհին հավելել է.«Ներկայումս այս կազմակերպությունում գրանցված է իրանական 55 ապրանքատեսակ»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio