Իրանի ոչ նավթային արտահանումների ծավալն աճել է 48 տոկոսով
Դեկտեմբեր 03, 2021 12:40 Asia/Tehran
Իրանի արդյունաբերության, հանքերի և առեւտրի նախարարության փոխնախարարը հայտարարել է. «Վերջին յոթ ամսում իրականացվել է 27 միլիարդ դոլարի ոչ նավթային ապրանքների արտահանում: Այս ցուցանիշն անցյալ տարվա համեմատ արժեքային առումով գրանցել է 48 տոկոս աճ»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մեհդի Սադեղի Նիարաքին հավելել է. «Վերջին յոթ ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման արժեքի 48 տոկոս աճը հնարավորություն կտա հասնել մեկ տարում արտահանման ծավալն առնվազն 5 միլիարդ դոլարով ավելացնելու նպատակին»:
Փոխնախարարը հայտարարել է, երկրում ներքին արտադրությունը խթանելու շարժման մասին: Նրա խոսքով. «Իրանում աջակցվություն է ցուցաբերվում տեղական արտադրողներին»:
Պիտակ