Ռուսաստան. Վիեննայի բանակցություններն ընդհատվել են տեխնիկական պատճառներով
https://parstoday.ir/hy/news/iran-i157778-Ռուսաստան._Վիեննայի_բանակցություններն_ընդհատվել_են_տեխնիկական_պատճառներով
ՌԴ ԱԳՆ-ն շաբաթ օրը հայտարարություն է տարածել, նշելով, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ընդհատումը տեխնիկական բնույթ է կրում, և պատվիրակություններն առկա հարցերը քննարկելու են մայրաքաղաքներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2021 05:07 Asia/Tehran
  • Ռուսաստան. Վիեննայի բանակցություններն ընդհատվել են տեխնիկական պատճառներով

ՌԴ ԱԳՆ-ն շաբաթ օրը հայտարարություն է տարածել, նշելով, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ընդհատումը տեխնիկական բնույթ է կրում, և պատվիրակություններն առկա հարցերը քննարկելու են մայրաքաղաքներում:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; ՌԴ ԱԳՆ-ն կանխատեսում է, որ բանակցությունների յոթերորդ փուլը կվերսկսվի հաջորդ շաբաթ։

Պատժամիջոցների վերացման և ՀԳՀԾ-ի  վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների նոր փուլը  մեկնարկել է նոյեմբերի 29-ին՝ Ավստրիայի մայրաքաղաքում և ավարտվել  դեկտեմբերի 3-ին:

Վիեննայում ԻԻՀ պատվիրակությունը «04+1»  խմբին ներկայացրել է իր երկու առաջարկների փաստաթղթերը՝  ճնշող պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի վերաբերյալ։

Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին ասել է, որ անօրինական և ճնշող պատժամիջոցները չեղարկելու  և միջուկային հարցի վերաբերյալ Իրանի առաջարկները քննարկելու նպատակով, բանակցող կողմերը վերադարձել են իրենց մայրաքաղաքներ: