Առանց պատժամիջոցները չեղարկելու, Միացյալ Նահանգները չի կարող վերադառնալ ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/iran-i157928-Առանց_պատժամիջոցները_չեղարկելու_Միացյալ_Նահանգները_չի_կարող_վերադառնալ_ՀԳՀԾ
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն չունի ՀԳՀԾ վերադառնալու այլ ելք, բացի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ճնշող պատժամիջոցների չեղարկումը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 08:16 Asia/Tehran
  • Առանց պատժամիջոցները չեղարկելու, Միացյալ Նահանգները չի կարող վերադառնալ ՀԳՀԾ

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն չունի ՀԳՀԾ վերադառնալու այլ ելք, բացի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ճնշող պատժամիջոցների չեղարկումը»։

«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Չնայած այն հանգամանքին, որ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները, Իրանը դեռ պատրաստ է արդյունավետ բանակցությունների՝ միակողմանի և անօրինական պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ և լավ համաձայնության հասնելու համար»:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել  ՀԳՀԾ-ն ոչնչացնելու որևէ  փորձից»։

Իրանի հետ բանակցող «4+1» խմբի  (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Չինաստան) ներկայացուցիչները հայտարարել են, որ Թեհրանի առաջարկներին հիմնավորված, փաստագրված և տրամաբանական պատասխաններ տալու համար, պետք է խորհրդակցություններ անցկացնեն իրենց մայրաքաղաքներում, ինչից հետո բանակցությունները կշարունակվեն: