Շամխանի. Միացյալ Նահանգները ձգտում է շարունակել ճգնաժամը տարածաշրջանում
(last modified Tue, 07 Dec 2021 07:37:31 GMT )
Դեկտեմբեր 07, 2021 11:07 Asia/Tehran
  • Շամխանի. Միացյալ Նահանգները ձգտում է շարունակել ճգնաժամը տարածաշրջանում

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի կազմալուծումից և Դիմադրության ճակատի հաղթանակից հետո, ԱՄՆ-ը նոր ճգնաժամեր է հարուցում տարածաշրջանում»։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին, երեքշաբթի օրը, Թեհրանում, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին,  նշել է, որ Սիրիայում անվտանգության ճգնաժամ ստեղծելու դավադրությունը  ամերիկա-սիոնիստական ծրագիր է և զգուշացրել է դրա վտանգավոր հետևանքների կապակցությամբ, ինչը կարող է վտանգել ողջ տարածաշրջանի անվտանգությունը: 

Հայտարարելով, որ ցանկացած երկրի կողմից Սիրիայի օկուպացիան կառաջացնի անապահովություն և բռնություն, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Պատմության ընթացքում զավթիչներն ու ոտնձգիչները միշտ էլ ստորացած նահանջել են»:

Ֆեյսալ Մեղդադը Սիրիայում ԱՄՆ-ի անօրինական ռազմական ներկայությունն անվանել է ինքնիշխանության սկզբունքի խախտում և ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության դեմ և հավելել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերակենդանացնել ահաբեկչությունը՝ Սիրիայում կայունության հաստատումը կանխելու նպատակով: