Իրանական «Ռազի» պատվաստանյութը երկրորդ մանկական պատվաստանյութն է աշխարհում
Իրանական «Ռազի» պատվաստանյութը երկրորդ ամենահարմար պատվաստանյութն է երեխաների համար։
«Ռազի» պատվաստանյութի և շիճուկի հետազոտական ինստիտուտի ղեկավար Ալի Էսհաղին ասել է.«Երեխաների համար լավագույնն այն պատվաստանյութն է, որն ունի ամենաքիչ հակագենը և կարող է ակտիվացնել նրանց օրգանիզմի իմունային համակարգը»:
Էսհաղին հավելել է.«Ներկայումս աշխարհում կա կորոնավիրուսի մեկ պատվաստանյութ, որի մեկ չափաբաժինը պարունակում է հինգ միկրոգրամ հակամարմին: Դրան հաջորդում է «Ռազի» պատվաստանյութը,որի մեկ չափաբաժինը պարունակում է 10 միկրոգրամ անտիգեն: Այն համարվում է երկրորդ ամենահարմար պատվաստանյութը երեխաների համար»:
««Ռազի» պատվաստանյութը լիցենզավորվել է շտապ օգտագործման համար: Արդեն մի քանի շաբաթ, պատվաստանյութի 5 միլիոն դեղաչափը պատրաստ է օգտագործման համար»,- ասել է Էսհաղին: