Իրան. Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու ջանքերը պետք է կրկնապատկվեն
https://parstoday.ir/hy/news/iran-i158164-Իրան._Սիրիայում_հակամարտությունը_դադարեցնելու_ջանքերը_պետք_է_կրկնապատկվեն
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է. «Սիրիայի ժողովրդի հետագա տառապանքները և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վրա այդ երկրի պատերազմի բացասական հետևանքները կանխելու համար, հակամարտությանը վերջ տալուն ուղղված ջանքերը պետք է կրկնապատկվեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2021 05:23 Asia/Tehran
  • Իրան. Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու ջանքերը պետք է կրկնապատկվեն

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է. «Սիրիայի ժողովրդի հետագա տառապանքները և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վրա այդ երկրի պատերազմի բացասական հետևանքները կանխելու համար, հակամարտությանը վերջ տալուն ուղղված ջանքերը պետք է կրկնապատկվեն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ նիստում իր ելույթում հայտարարել է. «Իհարկե, նման գործողությունները պետք է հիմնված լինեն Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, երկրի բոլոր հատվածներից բոլոր անկոչ և օկուպացիոն ուժերի դուրսբերման, ինչպես նաև այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումների դեմ արդյունավետ պայքարի վրա»։

Նա ընդգծել է, որ Սիրիայում տեղակայված ահաբեկիչները պետք է քրեական պատասխանատվություն կրեն պատերազմի ժամանակ քիմիական նյութեր օգտագործելու համար։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է. «Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի նպատակներին հասնելուն՝ դրա լիարժեք, արդյունավետ և ոչ խտրական կիրառման միջոցով»:

Թախթռավանչին հայտարարել է. «Այս կապակցությամբ Իրանը կարծում է, որ անհրաժեշտ է Իսրայելի ռեժիմըին ստիպել միանալ այս կոնվենցիային՝ առանց որևէ հետագա նախապայմանների կամ ձգձգումների»: