Ընդգծվել է Թեհրան-Անկարա համագործակցության փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i158200-Ընդգծվել_է_Թեհրան_Անկարա_համագործակցության_փաստաթուղթը_վերջնական_տեսքի_բերելու_անհրաժեշտությունը
Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահներն ընդգծել են երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացման և Թեհրան-Անկարա համապարփակ համագործակցության փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2021 13:49 Asia/Tehran
  • Ընդգծվել է Թեհրան-Անկարա համագործակցության փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտությունը

Իրանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահներն ընդգծել են երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացման և Թեհրան-Անկարա համապարփակ համագործակցության փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտությունը։

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը   Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շանթոփի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ նշելով, որ սերտ համագործակցության շնորհիվ, Իրանը և Թուրքիան կարող են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում լավ ազդեցություն ունենալ, հավելել է. «Հուսով եմ, որ մոտ ապագայում երկու երկրների միջև ռազմավարական համաձայնագիրը վերջնական տեսքի կբերվի և կորոշվի Իրան-Թուրքիա հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզը»։

Նշելով, որ Իրանի և Թուրքիայի միջև սերտ  համագործակցությունը արդյունավետ դեր ունի տարածաշրջանային և միջազգային զարգացումներում, Ղալիբաֆը հավելել է, որ արտաքին ուժերը  դեմ են այս համագործակցությանը և երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը»:

Ղալիբաֆը նշել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի թշնամության և Թուրքիայի վրա Վաշինգտոնի գործադրած  վերջին ճնշումների հիմքը երկու երկրների ուժն ու դիրքը և տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի ազդեցության գիտակցումն է: Նա անդրադարձել է սիրիական և իրաքյան խնդիրների լուծման գործում երկու երկրների խորհրդարանական բարեկամության խմբերի դերին  և ընդգծել այդ խմբերի ակտիվանալու անհրաժեշտությունը։

Թուրքիայի խորհրդարանի նախագահն ասել է, որ երկու երկրները պետք է ուշադրություն դարձնեն սահմանային անվտանգության ամրապնդմանը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին, հավելելով. «Մենք դեմ ենք Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին և հուսով ենք, որ Վիեննայի բանակցությունները հաջողությամբ կպսակվեն»։