Ընդգծվել է Ադրբեջանի տարածքով Իրանի էլեկտրացանցը Ռուսաստանին միացնելու անհրաժեշտությունը
Իրանի էներգետիկայի նախարարը նշել է,որ եռակողմ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր է Ադրբեջանի Հանրապետության տարածքով Իրանի էլեկտրացանցը միացնել Ռուսաստանին:
Չորեքշաբթի օրը, Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամություն հայտնելով, հավելել է. «Իրանը ողջունում է էլեկտրաէներգիայի գնման ժամանակը տաք եղանակից տարվա մյուս ամիսներ տեղափոխումը»։
Կարևորելով Իրանի և Ադրբեջանի համատեղ ամբարտակների կողքին տուրբինների տեղադրումը, Իրանի էներգետիկայի նախարարն ասել է. «Այս նախագծի իրականացմամբ, զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա կստացվի , մեծ եկամուտ ապահովելով երկու երկրների համար»։