Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարարի հետ
Հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը և Վան Ին քննարկել են երկկողմ հարաբերությունները, Վիեննայի բանակցությունների ընթացքը և միջազգային զարգացումները:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ գնահատելով Վիեննայի միջուկային բանակցություններում Իրանի նկատմամբ Պեկինի աջակցող դիրքորոշումը, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ բանակցություններն ընթացքն ընդհանուր առմամբ դրական է: Նա քննադատել է Վիեննայում արևմտյան կողմերի նախաձեռնողականության բացակայությունը։ .
Ամիր Աբդոլլահյանը նաև դատապարտել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու ԱՄՆ կառավարության և արևմտյան որոշ երկրների քայլը:
Հեռախոսազրույցում Չինաստանի ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական եբ: Աջակցելով ԻԻՀ դիրքորոշումներին, նա ընդգծել է, որ զարգացող այլ երկրների հետ փոխգործակցությունը կօգնի պայքարել միջազգային տերությունների, հատկապես ԱՄՆ-ի միակողմանիության և ծավալապաշտության դեմ։ .