Ղարիբաբադին արձագանքել է Կանադայում գլխաշոր կրող մուսուլման ուսուցչուհուն աշխատանքից հեռացնելու քայլին
(last modified Fri, 17 Dec 2021 04:42:36 GMT )
Դեկտեմբեր 17, 2021 08:12 Asia/Tehran
  • Ղարիբաբադին արձագանքել է Կանադայում գլխաշոր կրող մուսուլման ուսուցչուհուն աշխատանքից հեռացնելու քայլին

Իրանի դատական ​​իշխանության միջազգային հարցերով փոխտնօրենը և մարդու իրավունքների շտաբի քարտուղարը Կանադայի կառավարությանը կոչ է արել չեղարկել Քվեբեկի օրենքը, որն արգելում է կրոնական խորհրդանիշների և հիջաբի օգտագործումը հասարակական վայրերում:

 Քազեմ Ղարիբաբադին իր թվիթերյան միկրոբլոգում արձագանքելով Կանադայի Քվեբեկ քաղաքի  տարրական դպրոցի իրանցի ուսուցչուհի Ֆաթեմեհ Անվարիին աշխատանքից հեռացնելու որոշմանը, այդ երկրի կառավարությանը կոչ է արել միջամտել խնդրին։ 

Ղարիբաբադին  գրել է. «Հաշվի առնելով տիկին Անվարիին աշխատանքից հեռացնելու դեմ լայնածավալ բողքոները և մեծ թվով մարդկանց առերեսումնա յս օրենքի հետ, Կանադայի Դաշնային կառավարությունը պետք է միջամտի այս գործին՝ չեղյալ համարելու պետական ​​օրենքը, որն արգելում է կրոնական խորհրդանիշների և հիջաբի օգտագործումը հասարակական վայրերում»: