ԻՀՊԿ զորավարժությունների ընթացքում հաջողությամբ իրականացվել են ԱԹՍ-ների գործողություններ
«Մեծ մարգարե 17» զորավարժության ցամաքային գործողությունների բաժնի խոսնակը հայտարարել է հարձակողական ԱԹՍ-ների, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի կողմից Իրանի հարավային ափերի պաշտպանության գործողությունների հաջող անցկացման մասին:
Գեներալ Համիդ Սարխիլին «Մեծ մարգարե 17» երրորդ օրվա շրջանակներում լրագրողներին ասել է. «ԻՀՊԿ-ն այս զորավարժությունն անցկացնում է ամենամյա վարժանքների շրջանակում»:
Նա հավելել է. «Զորավարժությունների այս փուլում «Սաբերին» հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հարվածներ են հասցրել տարբեր հենակետերից (օդային, ցամաքային, ծովային) թափանցել փորձող հակառակորդին»:
Համիդ Սարխիլին նշել է. «Զորավարժությունների ընթացքում հաջողությամբ կիրառվել են հարվածային և հեռահար թռիչք իրականացնող մահապարտ ԱԹՍ-ներ»: