ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար. Մեր պաշտպանությունը սկսվելու է հակառակորդի հենակետերի մոտ
https://parstoday.ir/hy/news/iran-i159402-ԻՀՊԿ_ի_գլխավոր_հրամանատար._Մեր_պաշտպանությունը_սկսվելու_է_հակառակորդի_հենակետերի_մոտ
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը զգուշացրել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները մեկնարկելու են հակառակորդի օպերատիվ հենակետերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 05:36 Asia/Tehran

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը զգուշացրել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները մեկնարկելու են հակառակորդի օպերատիվ հենակետերից:

Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին «Մեծ մարգարեի 17» համատեղ զորավարժության ցամաքային փուլի շրջանակներում լրագրողներին ասել է. «Մենք  մեր պաշտպանական ռազմավարությունը համատեղում ենք հարձակողական մարտավարության հետ: Այսինքն՝ երբ մենք պաշտպանում ենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու կենսական շահերը, այդ գործողությունները միայն պաշտպանական բնույթ չեն կրում և զուգակցվում են թշնամու օպերատիվ հենակետերի վրա հարձակումներով»:

Գեներալ-մայոր Սալամին հավելել է. «ԻՀՊԿ ցամաքային ուժերում և ծովուժում կա սկզբունք, որ հակառակորդի քայլերը պետք է կանխվեն նախքան դրանք կազմակերպված բնույթ ստանան և նրանց օպերատիվ գործողություններում պետք է խառնաշփոթ առաջանա»: