Ավարտվել է ԻՀՊԿ-ի զորավարժության ցամաքային փուլը
https://parstoday.ir/hy/news/iran-i159414-Ավարտվել_է_ԻՀՊԿ_ի_զորավարժության_ցամաքային_փուլը
ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ գիշերային ծավալուն ռազմացամաքային գործողությունների իրականացմամբ, ավարտվել է ԻՀՊԿ-ի «Մեծ մարգարե 17» զորավարժության ցամաքային փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 07:52 Asia/Tehran

ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ գիշերային ծավալուն ռազմացամաքային գործողությունների իրականացմամբ, ավարտվել է ԻՀՊԿ-ի «Մեծ մարգարե 17» զորավարժության ցամաքային փուլը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այս փուլն  ավարտվել է գիշերային ծավալուն ռազմացամաքային գործողությունների իրականացմամբ և միախառնված մարտավարությունների՝ հատուկ ջոգատայինների, զրահային և հրետանային ստորաբաժանումների և ԱԹՍ-ների ու օդուժի հարձակողական ուղղաթիռների կիրառմամբ:

Զորավարժությանը մասնակցող բոլոր միավորներն ու ստորաբաժանումները գիշերային մարտի սպառազինություններով ու տեխնիկաներով իրականացրել են նախատեսված բոլոր գործողությունները:

Վերջնական փուլում հաջողությամբ իրականացվել է  օդուժի հարձակողական ուղղաթիռների հարձակումը իրականացվեց և ռազմական ստորաբաժանումները տրամադրված տեխնիկայի միջոցով ու զորավարժության սցենարին համապատասպան, գերազանցապես իրականացրեցին առաջադրված մարտական խնդիրները: