Ամիր Աբդոլլահյան. Մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Բաքու կատարած իր մեկօրյա այցի ավարտին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.«Երկու երկրների ղեկավարների կամքի ուղղությամբ մեր ժողովուրդների և երկու երկրների շահերից բխող ամուր և արդյունավետ քայլեր ենք ձեռնարկելու»։

Ամիր Աբդոլլահյանը նշել է.«ԻԻՀ-ն վճռականորեն աջակցում է տարածաշրջանային երկխոսության ամրապնդմանը»։
Ադրբեջանի ԱԳ նախարարը երկու երկրների միջև կարևոր տնտեսական նախագծեր է համարել նաև Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծումը՝ Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
ԱՀ արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցումն Ադրբեջանի կառավարության առաջնահերթություններից է և հավելել.«Մոտ ապագայում մենք ականատես կլինենք իրանական ընկերությունների ներկայությանը, որոնք տարբեր նախագծերի կիրականացնեն այս տարածքներում»։