Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը
Իրանի արտգործնախարարն ընդգծել է Իրաքից ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերման անհրաժեշտությունը։
Հինգշաբթի օրը, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլայանն Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մոհդի ալ-Մոհանդեսի նահատակության երկրորդ տարելիցի նախօրեին Իրաքի արտգործնախարարից լավ լուր լսեցինք, որ ԱՄՆ-ի զորքերը վերջնականապես լքում են այդ երկիրը»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Պատմական առումով Իրաքը ցույց է տվել, որ մի երկիր չէ, որը թույլ կտա ուրիշներին խախտել իր ինքնիշխանությունը կամ օկուպացնել իր տարածքըը»:
Իրանի արտգործնախարարն ասել է.«Իրաքի արտգործնախարարի հետ զրույցում ընդգծվել է, որ երկու երկրների համատեղ դատական համատեղ կոմիտեն պետք է արագ հետամուտ լինի գեներալ Սոլեյմանիի սպանության գործին»։
Իրանցի պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով, Իրաքի արտգործնախարարն այսօր ժամանել է Թեհրան։