ԻՀՊԿ զորավարժությունների շրջանակում արձակվել են բալիստիկ հրթիռներ հրթիռներ
https://parstoday.ir/hy/news/iran-i159508-ԻՀՊԿ_զորավարժությունների_շրջանակում_արձակվել_են_բալիստիկ_հրթիռներ_հրթիռներ
ԻՀՊԿ «Մեծ մարգարե-17» զորավարժությունների չորրորդ օրն Իրանի հարավում արձակվել են իրականացվել են միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ և իրականացվել են գործողություններ՝ ԻՀՊԿ ծովուժի ԱԹՍ-ների կիրառմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2021 05:24 Asia/Tehran

ԻՀՊԿ «Մեծ մարգարե-17» զորավարժությունների չորրորդ օրն Իրանի հարավում արձակվել են իրականացվել են միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ և իրականացվել են գործողություններ՝ ԻՀՊԿ ծովուժի ԱԹՍ-ների կիրառմամբ:

Քրուզ հրթիռներն արձակվել են լողացող միջոցներից և ափից, խոցելով ծովում գտնվող թիրախները:

ԱԹՍ-ների կիրառմամբ իրականմացված գործողությունների ընթացքում, անօդաչու թռչող սարքը, դիտարկելով հակառակորդի դիրքերը և Հորմուզի նեղուցի ընդհանուր տարածքը, հարվածներ է հասցրել հակառակորդի միաժամանակ երկու թիրախի:

Այս գործողության ընթացքում միաժամանակ կիրառվել է  մարտական, հետախուզական, օպտիկական, ազդանշանային, հեռահաղորդակցության և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով 3 անօդաչու թռչող սարք։

ԻՀՊԿ  ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ թևավոր հրթիռները կառուցվել են երկրի երիտասարդ և հեղափոխական գիտնականների ջանքերով: Նա հավելել է. «Այս հրթիռները ռադարախույս են, կարող են կիրառվել էլեկտրոնային պատերազմում, բարդ պայմաններում մեծ արագությամբ հարվածել թիրախին, և հագեցած են հատուկ ռադարներով, ինչն այս զորավարժություններն առանձնացնում է նախորդներից»: