ԻՀՊԿ զորավարժությունների շրջանակում արձակվել են բալիստիկ հրթիռներ հրթիռներ
ԻՀՊԿ «Մեծ մարգարե-17» զորավարժությունների չորրորդ օրն Իրանի հարավում արձակվել են իրականացվել են միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ և իրականացվել են գործողություններ՝ ԻՀՊԿ ծովուժի ԱԹՍ-ների կիրառմամբ:
Քրուզ հրթիռներն արձակվել են լողացող միջոցներից և ափից, խոցելով ծովում գտնվող թիրախները:
ԱԹՍ-ների կիրառմամբ իրականմացված գործողությունների ընթացքում, անօդաչու թռչող սարքը, դիտարկելով հակառակորդի դիրքերը և Հորմուզի նեղուցի ընդհանուր տարածքը, հարվածներ է հասցրել հակառակորդի միաժամանակ երկու թիրախի:
Այս գործողության ընթացքում միաժամանակ կիրառվել է մարտական, հետախուզական, օպտիկական, ազդանշանային, հեռահաղորդակցության և բազմաֆունկցիոնալ հնարավորություններով 3 անօդաչու թռչող սարք։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ թևավոր հրթիռները կառուցվել են երկրի երիտասարդ և հեղափոխական գիտնականների ջանքերով: Նա հավելել է. «Այս հրթիռները ռադարախույս են, կարող են կիրառվել էլեկտրոնային պատերազմում, բարդ պայմաններում մեծ արագությամբ հարվածել թիրախին, և հագեցած են հատուկ ռադարներով, ինչն այս զորավարժություններն առանձնացնում է նախորդներից»: