Իրանի հարավում կայացած զորավարժություններում հաջողությամբ արձակվել են բալիստիկ հրթիռներ
ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարը տեղեկացրել է «Մեծ մարգարե-17» զորավարժությունների վերջին փուլում բալիստիկ հրթիռների հաջող արձակման մասին։
Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն զորավարժություների եզրափակիչ փուլի շրջանակում լրագրողներին ասել է. «Այս զորավարժության ընթացքում իրականացվեցին ճշգրիտ կրակոցներ, իսկ՛ հրթիռներն ու ԱԹՍ-ները ճշգրտությամբ խոցեցին են նախատեսված թիրախները»:
Գեներալ Հաջիզադեն նշել է, որ զորավարժությունների այս փուլի առանձնահատկությունը թիրախի վրա 360 աստիճանով բազմակողմանի հարձակումն էր և բալիստիկ հրթիռների մանևրելու հնարավորությունը:
Նա հստակեցրել է«Բալիստիկ հրթիռներին ուղղություն տալը, դրանց՝ տարբեր ուղղություններով մանևրելու հնարավորությունը իսլամական Իրանի հմուտ փորձագետների ջանքերի արդյունքն է, և բարդացնում է թշնամու գործը»: