Գեներալ Բաղերի. Ձեր դատարկ սպառնալիքները լուրջ չեն
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքները լուրջ չեն: Նա ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են պատրաստվածության գագաթնակետին»։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մուհամմեդ Բաղերին ուրբաթ օրը ԻՀՊԿ-ի «Մեծ մարգարե 17» զորավարժությունների եզրափակիչ փուլի շրջանակում լրագրողներին ասել է. «Այս զորավարժությունը նախապես պլանավորված էր, սակայն Սիոնիստական ռեժիմի սնամեջ սպառնալիքները հանգեցրին դրա անցկացմանը: Սա Իրանի Իսլամական Հանրապետության ամենահաջող հրթիռային զորավարժություններից մեկն էր»:
Գեներալ Բաղերին զորավարժությունները նշել է, որ զորավարժությունների ընթացքում Իրանը ցույց տվեց իր հրթիռային կարողությունների միայն մի մասը, հավելելով, որ թիրախներին հարվածած 16 հրթիռները հարյուրավոր հրթիռների միայն մի մասն էին, որոնք կարող են խոցել Իրանի դեմ սպառնալքի ներկայացնող ցանկացած թիրախ:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում այդ սպառնալիքները և երկրի զինված ուժերը պատրաստ են անհապաղ ու վճռական պատասխան տալ թշնամու սպառնալիքներին: