Բաղերի. Վիեննայի բանակցությունների հաջողության գրավականը պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության հասնելն է
https://parstoday.ir/hy/news/iran-i159880-Բաղերի._Վիեննայի_բանակցությունների_հաջողության_գրավականը_պատժամիջոցների_վերացման_շուրջ_համաձայնության_հասնելն_է
Երկուշաբթի օրը, Վիեննայում կայացած ՀԳՀծ-ի Համատեղ հանձնաժողովի նիստից հետո, ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ընդգծել է, որ բանակցությունների հաջողության բանալին Իրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության հասնելն է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 04:39 Asia/Tehran

Երկուշաբթի օրը, Վիեննայում կայացած ՀԳՀծ-ի Համատեղ հանձնաժողովի նիստից հետո, ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ընդգծել է, որ բանակցությունների հաջողության բանալին Իրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության հասնելն է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Ալի Բաղերին նշել է, որ հանդիպման մասնակիցներն  ընդգծել բանակցությունների ութերորդ փուլում պատժամիջոցների չեղարկման, այդ գործընթացի ստուգման և երաշխիքների տրամադրման կարևորությունն ու առաջնահերթությունը: Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն այսօր՝  պատժամիջոցների վերացման և երաշխիքների վերաբերյալ Իրանի առաջարկները քննարկելու օրակարգով:

Բաղերի Քանին նշել է, որ  առաջիկա օրերին կողմերը քննարկելու են  ֆինանսական և բանկային պատժամիջոցների հետ կապված հարցեր։

Իրանի դեմ ճնշող և անօրինական պատժամիջոցների չեղարկման թեմայով Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը մեկնարկել է երկուշաբթի երեկոյան: