Իրանից Թուրքմենստան արտահանման ծավալն աճել է 6 անգամ
Դեկտեմբեր 28, 2021 08:41 Asia/Tehran
Թուրքմենստանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ վերջին երկու տարում Իրանից այդ երկիր արտահանման ծավալը, քաշի և արժեքի առումով, աճել է 5-6 անգամ։
Ղոլամ Աբբաս Արբաբ Խալիսը երկուշաբթի օրը ԻՌՆԱ-ին ասել է. «Վերջին 1.5 տարում, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Թուրքմենստանը սահմանափակել էր իր առևտուրը Իրանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երրկրների հետ: Սակայն վերջին շրջանում Իրանի արտահանումը Թուրքմենստան վերսկսվել է: Իրանն այս երկրիր է արտահանում խնձոր, նարինջ, մանդարին, կիվի, կարտոֆիլ, սոխ ու կաթնամթերք։
Դեսպանն ասել է, որ Իրանից Թուրքմենստան գյուղատնտեսական ապրանքների ներկրման հետ կապված որևէ խնդիր չկա՝ հավելելով, որ ոչ մի ապրանք երկրից դուրս չի գալիս առանց որակի վերահսկողության:
Պիտակ