Իրանի ԱԳՆ. Իսլամական Հանրապետությունը պատասխանատվության կենթարկի գեներալ Սոլեյմանիի սպանության մեղավորներին
https://parstoday.ir/hy/news/iran-i160060-Իրանի_ԱԳՆ._Իսլամական_Հանրապետությունը_պատասխանատվության_կենթարկի_գեներալ_Սոլեյմանիի_սպանության_մեղավորներին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դատական պատասխանատվության կենթարկի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հեղինակներին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 13:53 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը դատական պատասխանատվության կենթարկի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հեղինակներին»։

ԻԻՀ ԱԳ նախարարությունն ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հրամանատար նահատակ Ղասեմ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցին ընդառաջ, իր թվիթերյան միկրոբկոգում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի անմիջական հրամանով գեներալ  Սոլեյմանիի սպանությունը պետական ​​ահաբեկչության ակնհայտ օրինակ է:

Երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում,  Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով գեներալ Սոլեյմանիի սպանության հետաքննությանն ասել է.«Ահաբեկչական հարձակումը մի անձի դեմ ով կանգնած էր ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, համարվում է երկակի ստանդարտ և վկայում է ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդների կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին»: