Իրանի արձագանքը Սիրիայի տարածքի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներին
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Սիրիայի տարածքի վրա կրկնվող հարձակումները, հատկապես Լաթաքիա նավահանգստում սննդամթերքի ու դեղորայքի պահեստների շարունակական թիրախավորումը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի օրը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի հարձակումը Սիրիայի վրա, բացի ՄԱԿ-ի անդամ երկրի դեմ ագրեսիայից և նրա ինքնիշխանության ակնհայտ ոտնահարումից, ագրեսիայի ակտ է և տարածաշրջանում Իսրայելի օկուպացիոն ռեժիմի նպատակների վառ օրինակը»:
Խաթիբզադեն ընդգծել է. «Սիոնիստական ռեժիմի առաջնորդները, ովքեր դեմ են տարածաշրջանում կայունության, անվտանգության ևխաղաղության ահստատմանը և իրենց անվտանգությունը տեսնում են տարածաշրջանի անապահովության և անկայունության մեջ՝ Սիրիայի տարածքի վրա իրականացվող հարձակումներով խախտում են միջազգային բոլոր օրենքները, կանոնակարգերը և չափանիշները։