Իրանի արձագանքը Սիրիայի տարածքի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i160064-Իրանի_արձագանքը_Սիրիայի_տարածքի_վրա_Սիոնիստական_ռեժիմի_հարձակումներին
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Սիրիայի տարածքի վրա կրկնվող հարձակումները, հատկապես Լաթաքիա նավահանգստում սննդամթերքի ու դեղորայքի պահեստների շարունակական թիրախավորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 13:58 Asia/Tehran

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Իսրայելի ռեժիմի կողմից Սիրիայի տարածքի վրա կրկնվող հարձակումները, հատկապես Լաթաքիա նավահանգստում սննդամթերքի ու դեղորայքի պահեստների շարունակական թիրախավորումը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի օրը հայտարարել է. «Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Սիրիայի վրա, բացի ՄԱԿ-ի անդամ երկրի դեմ ագրեսիայից և նրա ինքնիշխանության ակնհայտ ոտնահարումից, ագրեսիայի ակտ է և տարածաշրջանում Իսրայելի օկուպացիոն ռեժիմի նպատակների վառ օրինակը»:

Խաթիբզադեն ընդգծել է. «Սիոնիստական ​​ռեժիմի առաջնորդները, ովքեր դեմ են տարածաշրջանում կայունության, անվտանգության ևխաղաղության ահստատմանը և իրենց անվտանգությունը տեսնում են տարածաշրջանի անապահովության և անկայունության մեջ՝  Սիրիայի տարածքի վրա իրականացվող հարձակումներով խախտում են միջազգային բոլոր օրենքները, կանոնակարգերը և չափանիշները։