Ամանորյա տոնակատարություն Իրանի եկեղեցիներում
https://parstoday.ir/hy/news/iran-i160266-Ամանորյա_տոնակատարություն_Իրանի_եկեղեցիներում
Պահպանելով առողջապահական արձանագրությունները իրանահայերն Ամանորը նշել են եկեղեցիներ հաճախելով։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 14:47 Asia/Tehran

Պահպանելով առողջապահական արձանագրությունները իրանահայերն Ամանորը նշել են եկեղեցիներ հաճախելով։

Ինչպես ամեն տարի, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել շքեղ տոնակատարություն։ Սուրբ Ամենափրիչ վանքը Սպահանի հայերի պատմական-կրոնական վայրերից է, որը Ամանորի գիշերը հյուրընկալել է Սպահանի հայությանը։

ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը բոլոր քիրստոնյաներին հատկապես Իրանում ապրող քրիստոնյաներին շնորհավորելով Ամանորի կապակցությամբ, ողջ աշխարհին մաղթում է օրհնյալ տարի, խաղաղություն, հանգստություն և արդարություն:

ԻԻՀ պաշտոնատարները վերջին օրերին քրիստոնյա երկրների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց շնորհավորել են  Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով երջանկություն, առողջություն և խաղաղություն:

Հիսուս Քրիստոսը Աստծու մեծ մարգարեներից է, ով մեծ հարգանք է վայելում Սուրբ Ղուրանում: