Ամանորյա տոնակատարություն Իրանի եկեղեցիներում
Պահպանելով առողջապահական արձանագրությունները իրանահայերն Ամանորը նշել են եկեղեցիներ հաճախելով։
Ինչպես ամեն տարի, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել շքեղ տոնակատարություն։ Սուրբ Ամենափրիչ վանքը Սպահանի հայերի պատմական-կրոնական վայրերից է, որը Ամանորի գիշերը հյուրընկալել է Սպահանի հայությանը։
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը բոլոր քիրստոնյաներին հատկապես Իրանում ապրող քրիստոնյաներին շնորհավորելով Ամանորի կապակցությամբ, ողջ աշխարհին մաղթում է օրհնյալ տարի, խաղաղություն, հանգստություն և արդարություն:
ԻԻՀ պաշտոնատարները վերջին օրերին քրիստոնյա երկրների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց շնորհավորել են Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով երջանկություն, առողջություն և խաղաղություն:
Հիսուս Քրիստոսը Աստծու մեծ մարգարեներից է, ով մեծ հարգանք է վայելում Սուրբ Ղուրանում: