Իսլամական հեղափոխութնա առաջնորդ. Սոլեյմանի նահատակությամբ Դիմադրության ճակատն ավելի ամրապնդվեց
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին ներշնչանքի աղբյուր է դարձել տարածաշրջանի երիտասարդների համար: Նա նշել է, որ նահատակ Սոլեյմանին է Իրանի և իսլամական աշխարհի ամենաազգային և ժողովրդական գործիչն էր:
ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրմանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի նախօրեին, «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարը, Նահատակների ոգեկոչման հանձնաժողովի անդամները և նահատակ Սոլեյմանիի ընտանիքի անդամները հանդիպել են ԻԻՀ գերագույն առաջնորդին:
Հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենիին ասել է.«Թշնամիները կարծում էին, որ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նրանց ուղեկիցների նահատակությամբ գործը կավարտվի, սակայն այսօր այդ սիրելի նահատակների արյան շնորհիվ, ԱՄՆ-ը փախնում է Աֆղանստանից, Իրաքում ձևացնում է, թե լքում է այդ երկիրը և առանց զինվորականների միայն խորհրդատվական ներկայություն ունի այնտեղ: Իհարկե, իրաքցի եղբայրները պետք է զգոնությամբ հետևեն այս հարցին: Եմենում դիմադրության ճակատն առաջ է շարժվում, Սիրիայում թշնամին կանգ է առել և հուսահատ է, իսկ ընդհանրապես, տարածաշրջանում դիմադրության ու իմպերիալիզմի դեմ պայքարի շարժումն այսօր ավելի բարեկեցիկ ու ավելի ամրապնդված է»:

Անդրադառնալով այն փաստին, որ նահատակ Սոլեյմանին դարձել է իսլամական աշխարհի և տարածաշրջանի երիտասարդության ներշնչանքի աղբյուրն ու հերոսը, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այսօր Սոլեյմանին դարձել է հույսի, ինքնավստահության, արիության և մեր տարածաշրջանում տոկունության ու հաղթանակի խորհրդանիշը, և ինչպես ոմանք իրավացիորեն ասել են, նահատակ Սոլեյմանին ավելի վտանգավոր է իր թշնամիների համար, քան գեներալ Սոլեյմանին»:

Այաթոլլահ Խամենեին նահատակ Սոլեյմանիին անվանել է հարատև և հավերժ կենդանի իրականություն և հավելել.«Նրա մարդասպանները, ինչպես Թրամփն ու նրա նմանները, իհարկե իրենց աշխարհիկ հանցագործությունների պատիժկը կրելուց հետո կմոռացվեն ու կնետվեն պատմության աղբանոցը»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն բռնատերերի կողմից համացանցում նահատակ Սոլեյմանիի անտեսումը համարել է նրանց վախի նշանը և նշել, որ նրանք սարսափում են այդ թանկարժեք նահատակի ներշնչանքի խորհրդանիշը դառնալուց։
Ամերիկացի ահաբեկիչները երկու տարի առաջ Բաղդադում սպանեցին ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և նրա ուղեկիցներին: