Գեներալ-մայոր Սալամի. Թշնամին փորձում է թուլացնել մեր ազգային ինքնավստահությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i160392-Գեներալ_մայոր_Սալամի._Թշնամին_փորձում_է_թուլացնել_մեր_ազգային_ինքնավստահությունը
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Թշնամու կողմից այսօր մղվող պատերազմի նպատակն ազգային ինքնավստահությունը թուլացնելն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2022 08:04 Asia/Tehran

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Թշնամու կողմից այսօր մղվող պատերազմի նպատակն ազգային ինքնավստահությունը թուլացնելն է»:

Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ, ԻՀՊԿ  գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, կիրակի օրը իրանական «Նորա» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունների երրորդ փուլի մեկնարկի արարողության ժամանակ, հայտարարել է. «Թշնամու կողմից այսօր մղվող պատերազմի նպատակն  ազգային ինքնավստահությունը թուլացնելն է և պարտության գաղափարը սերմանելը, որպեսզի մենք անտեսենք մեր հնարավորությունները և գերադասենք Արևմուտքը»:

Գեներալ Սալամին հավելել է. «Մենք չունենք այլ ելք, քան լինել անկախ»:

ԻՀՊԿ  գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի պատվաստմամբ, «Նորա» պատվաստանյութը մուտք է գործել կլինիկական փորձարկման երրորդ փուլ:

Փորձարկումների երրորդ փուլում, որը մեկնարկել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի և առողջապահության ու բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահիի ներկայությամբ՝ գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի նախօրեին, նախատեսվում է կամավորներին ներարկել 10 հազար դեղաչափ պատվաստանյութ։