Գեներալ-մայոր Սալամի. Թշնամին փորձում է թուլացնել մեր ազգային ինքնավստահությունը
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Թշնամու կողմից այսօր մղվող պատերազմի նպատակն ազգային ինքնավստահությունը թուլացնելն է»:
Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, կիրակի օրը իրանական «Նորա» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունների երրորդ փուլի մեկնարկի արարողության ժամանակ, հայտարարել է. «Թշնամու կողմից այսօր մղվող պատերազմի նպատակն ազգային ինքնավստահությունը թուլացնելն է և պարտության գաղափարը սերմանելը, որպեսզի մենք անտեսենք մեր հնարավորությունները և գերադասենք Արևմուտքը»:
Գեներալ Սալամին հավելել է. «Մենք չունենք այլ ելք, քան լինել անկախ»:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի պատվաստմամբ, «Նորա» պատվաստանյութը մուտք է գործել կլինիկական փորձարկման երրորդ փուլ:
Փորձարկումների երրորդ փուլում, որը մեկնարկել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի և առողջապահության ու բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահիի ներկայությամբ՝ գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի նախօրեին, նախատեսվում է կամավորներին ներարկել 10 հազար դեղաչափ պատվաստանյութ։