Մեկնարկել է Թուրքմենստանի Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի փոխանակման ծրագիրը
Հունվար 02, 2022 15:59 Asia/Tehran
Մեկնարկել է Թուրքմենստանի Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի փոխանակման ծրագիրը:
Թուրքմենստանից ԻԻՀ տարածքով Ադրբեջան գազի փոխանակման եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. նոյեմբերի 28-ին՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, երեք երկրների նախագահների ներկայությամբ։
Ըստ այդ պայմանագրի՝ Իրանի տարածքով տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ կտեղափոխվի Ադրբեջան:
Տարանցման դիմաց, Իրանը կկարողանա ապահովել իր 5 նահանգների գազամատակարարումը:
Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին պայմանագրի մասին ասել է. «Ըստ այս եռակողմ համաձայնագրի՝ Իրանը Թուրքմենստանից Ադրբեջան կմատակարարի տարեկան շուրջ 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր գազ»։
Պիտակ