Մեկնարկել է Թուրքմենստանի Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի փոխանակման ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i160430
Մեկնարկել է Թուրքմենստանի Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի փոխանակման ծրագիրը:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հունվար 02, 2022 15:59 Asia/Tehran
  • Մեկնարկել է Թուրքմենստանի Իրանի տարածքով դեպի Ադրբեջան  գազի փոխանակման ծրագիրը

Մեկնարկել է Թուրքմենստանի Իրանի տարածքով դեպի Ադրբեջան գազի փոխանակման ծրագիրը:

Թուրքմենստանից ԻԻՀ տարածքով Ադրբեջան գազի փոխանակման եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. նոյեմբերի 28-ին՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, երեք երկրների նախագահների ներկայությամբ։ 

Ըստ այդ պայմանագրի՝ Իրանի տարածքով տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ կտեղափոխվի Ադրբեջան:

Տարանցման դիմաց, Իրանը կկարողանա ապահովել իր 5 նահանգների գազամատակարարումը:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին պայմանագրի մասին ասել է. «Ըստ այս եռակողմ համաձայնագրի՝ Իրանը  Թուրքմենստանից Ադրբեջան կմատակարարի տարեկան  շուրջ 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր գազ»։