Ղարիբաբադի. Գեներալ Սոլեյմանիի հիմնական մեղավորն ԱՄՆ-ն է
Իրանի դատական համակարգի միջազգային հարցերով ներկայացուցիչը հայտարարել է. «Նահատակ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով 125 կասկածյալների և գլխավոր մեղադրյալների մեծ մասն ԱՄՆ կառավարության անդամներ են»։
Կիրակի օրը, Iran TV-ին տված հարցազրույցում, Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է. «ԻԻՀ նպատակն է Իրաքի հետ որպես հանցագործության վայր համագործակցել՝ այս ահաբեկչության մեղավորներին, հեղինակներին և այն իրականացնողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Ղարիբաբադին հայտարարել է. «Այս ահաբեկչական հանցագործության ղեկավարը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է, ով այդ փաստն ընդունել է և հպարտանում է դրանով։ Նրա խոստովանությունը միջազգային ատյանների համար արժանահավատ փաստաթուղթ է»։
Նա ասել է. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործը հետաքննվում է քրեական հարթությունում, և շուտով հետաքննությունը կավարտվի»։