Մեկնարկել է Իրանի տարածքով Ադրբեջանա թուրքմենական գազի տեղափոխումը
(last modified Thu, 06 Jan 2022 05:05:02 GMT )
Հունվար 06, 2022 08:35 Asia/Tehran
  • Մեկնարկել է Իրանի տարածքով Ադրբեջանա թուրքմենական գազի տեղափոխումը

Մեկնարկել է Թուրքմենստանի գազն Իրանի տարածքով Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ համաձայնագրի գործադրումը:

Բաքվից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ,  Իրանի տարածքով թուրքմենական գազի տեղափոխման պայմանագրի համաձայն՝ Նախիջևվանի Ինքնավար Հանրապետության և Աստարայի տարածքով օրական մոտ 5 միլիոն խորանարդ մետր գազ կմատակարարվի Ադրբեջան։

Տարանցիկ գազի ծավալի մոտ 25 տոկոսն Իրանը վերցնում է որպես SUAP-ի  վճար։

Անցյալ տարի Աշխաբադում կայացած  ECO-ի գագաթնաժողովի շրջանակներում, Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի ներկայությամբ, ստորագրվել է Իրանի տարածքով թուրքմենական գազն Ադրբեջան տեղափխելու վերաբերյալ եռակողմ համաձայնագիր:

Ըստ այս պայմանագրի, Իրանի տարածով Ադրբեջան կտեղափոխվի տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ: