ԻԻՀ բանակին հաջողվել է արտադրել խելացի փամփուշտներ
https://parstoday.ir/hy/news/iran-i161202-ԻԻՀ_բանակին_հաջողվել_է_արտադրել_խելացի_փամփուշտներ
ԻԻՀ ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ բանակին հաջողվել է արտադրել խելացի փամփուշտներ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 11, 2022 10:56 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակին հաջողվել է արտադրել խելացի փամփուշտներ

ԻԻՀ ռազմացամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ բանակին հաջողվել է արտադրել խելացի փամփուշտներ:

Բանակի հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ,  նշելով, որ աշխատունակ կենդանի ուժի վրա ուշադրություն դարձնելը զորամասերի մակարդակով բերում է շարժունակության և մարտունակության, ԻԻՀ ռազմացամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ասել է.«Զրահատեխնիկայի, հրետանու և ուղղաթիռների ոլորտում հաջողել ենք արտադրել խելացի փամփուշտներ»:

Գեներալ Քյումարս Հեյդարին ասել է.«Պահեստամասերի արտադրության ոլորտում  գործարկել ենք «Շահիդ Զարահրան» գործարանները, իսկ ուղղաթիռների որակի բարելավման ոլորտում՝ «Յա Ալի» արդյունաբերությունը, և այսօր զրահատեխնիկայի, հրետանու և ուղղաթիռների արտադրության ոլորտում  ինքնաբավության ենք հասել»:

Բանակի ռազմացամաքային զորքերի հրամանատարը նշել է. «Բանակի ռազմացամաքային զորքերում հրամանատարության սկզբունքները հիմնված են վիլայաթին հետևելու, արդարադատության  և արժանավորության առանցքայնության վրա»: