Իրան-Սիրիա տնտեսական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ
https://parstoday.ir/hy/news/iran-i161546-Իրան_Սիրիա_տնտեսական_հարաբերությունները_թևակոխել_են_նոր_փուլ
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է Իրանի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունների նոր փուլի մեկնարկի մասին և ընդգծել, որ հապաղումն այլևս անթույլատրելի է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2022 07:46 Asia/Tehran
  • Իրան-Սիրիա տնտեսական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել է Իրանի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունների նոր փուլի մեկնարկի մասին և ընդգծել, որ հապաղումն այլևս անթույլատրելի է:

Ղասեմին գրել է. «Վերջին այցի ընթացքում Սիրիայի նախագահի հետ ձեռք բերված տնտեսական ոլորտի և հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածությունները տնտեսական և շինարարական ոլորտի ակտիվիստների համար կվերակենդանացնեն բազմաթիվ բաց թողնված հնարավորություններ»։

Սիրիա-Իրան համատեղ տնտեսական կոմիտեն նախագահող Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը չորեքշաբթի օրը, գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն, եռօրյա այցով մեկնել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Օդանավակայանում նրան դիմավորել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամար Ալ-Խալիլը:

«Սիրիայում պատերազմի ավարտը երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր դարաշրջանի սկիզբն է», -Դամասկոսի օդանավակայան ժամանելիս լրագրողներին ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին: