Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Չինաստանը լավ և ամուր հարաբերություններ ունեն
Իրանի արտգործնախարարն ասել է. «Արևմտյան և Արևելյան Ասիայի երկու մեծ քաղաքակրթությունները համարվող Իրանը և Չինաստանը պատմականորեն լավ, կայուն և ամուր հարաբերություններ են ունեցել»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Պեկին ժամանելուց հետո, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մի գրառման մեջ նշել է.«Իրանը և Չինաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 51-ամյակը և մտնում են երկկողմ փոխանակումների դարաշրջանի երկրորդ կեսը, որը երկկողմ հարաբերությունների նոր էջ է բացելու»: Աբդոլլահյանի գրառումը հրապարակվել է Global Times-ի կողմից:
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Չինաստանի Կոմունիստական կուսակցություն երկրորդ հարյուրամյակի շեմին, չինացի պաշտոնյաների հետ հանդիպումը նոր ու խոստումնալից հորիզոն կլինի տարբեր ոլորտներում մեր համագործակցության խթանման և զարգացման համար»:
Գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն, Իրանի ԱԳ նախարարը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի պաշտոնական հրավերով ուրբաթ առավոտյան մեկնել է Չինաստան: Նախատեսվում է չինացի պաշտոնակցի հետ երկու երկրի 25-ամյա համագործակցությունների վերջին վիճակի քննարկումը: